Թուրքիայում արգելափակվել է «Instagram» սոցիալական ցանցի մուտքը:
«Օգոստոսի 2-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմամբ արգելափակվել է մուտքը Instagram.com»,- հայտնել է կապի կարգավորիչը։
Արգելափակման պատճառները և դրա տևողությունը չի նշվում։
Սոցիալական ցանցը ուրբաթ առավոտից անհասանելի է ոչ բջջային սարքերից, ոչ էլ համակարգիչներից։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հուլիսի 31-ին դատապարտել է սոցցանցը Պաղեստինի քաղբյուրոյի ղեկավարի մահից հետո օգտատերերին ցավակցական հաղորդագրություններով ողողելն արգելելու համար։ Ալթունը սոցիալական ցանցի գործողություններն անվանել է գրաքննության դրսևորում և խոստացել է պաշտպանել խոսքի ազատությունը՝ քայլեր ձեռնարկելով այն հարթակների դեմ, որոնք բազմիցս ապացուցել են, որ դրանք ծառայում են «անարդարության գլոբալ համակարգին»: