
ArmLur.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, աշխատանքային այցով գնալու է Տավուշ:
Նա լինելու է Կիրանցում՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 26-ին էր գրել, որ Փաշինյանը նախատեսում է հերթական այցը կատարել Տավուշ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր:
Քրիստինա Մուշեղյան