
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի հեռախոսազրույցում քննարկել են հրեական պետության պաշտպանությունն ուժեղացնելու միջոցները, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Նախագահը վերահաստատել է Իսրայելի հավատարմությունը Իրանի բոլոր սպառնալիքների դեմ»,-ասվում է փաստաթղթում:
Բայդենը շեշտել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար շարունակական ջանքերի կարևորությունը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ «հեռախոսազրույցին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը»։