
Կանադան ներկայացնող 17-ամյա լողորդուհի Սամեր Մաքինթոշը Փարիզի 33-րդ ամաառային Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել:
Կանադուհին օլիմպիական ռեկորդով հաղթել է 200 մետր բատերֆլայում՝ գրանցելով 2:03,03 րոպե արդյունք: Մաքինթոշն իր համար առաջին Օլիմպիական խաղերում նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել:
Այս մրցաձևում արծաթե մեդալակիր է դարձել ամերիկացի Ռեգան Սմիթը, բրոնզե մեդալի էլ արժանացել է չինացի Յուֆեյ Ժանը: