
ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է Տավուշի մարզ։ Քիչ առաջ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Այցելել եմ Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»: