
Դիլիջան քաղաքում՝ Շամախյան ½ հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջին կանգառը Դիլիջանում է եղել:
Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։
Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: