
“Ժողովուրդ”-ը գրում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրա հետ խորհրդարան եկած թիմի միայն մի մասն է հրաժարական տվել, իսկ մյուսները շարունակում են վայելել իրենց տաք անկյունը: “Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ալբերտ Հերոյանն ու Աժ նախագահի արարողակարգի հարցերի պատասխանատու Գեորգի Մուրադյանը, որոնք համարվում էին Աժ նախագահի մտերիմները, շարունակում են պաշտոնավարել”,- հավելում է թերթը: