
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում օգոստոսի 2-ին (Երևանի ժամանակով՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 00։24-ին) իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Փարիզի հյուսիսային արենայում կայանալիք քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆան է:
Հաղթանակի դեպքում Չալոյանը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: