
Չինաստանում թռչնի տեսքով անօդաչու թռչող սարք են մշակել, որը կոչվում է «Փոքրիկ բազե»: Լրատվամիջոցների տվյալով՝ նոր հետախուզական դրոնը փորձարկել են Չինաստանի Սիան քաղաքում։
Սարքը թռչնի տեսք ունի և նմանակում է թռչնի թևերի ճոճքը։ Սարքի դիզայնը թույլ է տալիս նրան սահուն բարձրություն հավաքել, կտրուկ շրջադարձեր կատարել, թեքել ու ծալել թևերը։
«Փոքրիկ բազեն» հագեցած է տեսախցիկով, GPS տվիչով և արբանյակային կապով: