ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, պահում են ԱԱԾ մեկուսարանում․ ինչ ցուցմունք է նա տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, եւ նա այնտեղ է իր կալանքը կրում: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա ցուցմունք է տվել շատ կարճ ու հայտնել, որ դեպքի հետ կապ չունի, ու նա որեւէ առնչություն չունի կատարվածի հետ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս շատ լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ, ու երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին, եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ ահա սպանություն կատարողներն դեռ փնտրվում են:

Քնար Մանուկյան




Լրահոս