
Իջևան քաղաքի Տերյան փողոցում իրականացվում են կոյուղագծերի կառուցման աշխատանքներ:
Դրանք իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: