Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» հարազատները դիմել են դատարան․ ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» հարազատները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ դատարանը նրա ազատության համար վճարված գրավի գումարները հետ վերադարձնի: Մեզ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գրիգորյանն անցել է երկու տարբեր քրեական գործերով ու նրան գրավի դիմաց են ազատ արձակել: Գրավի չափը ընդհանուր կազմում է 13 միլիոն դրամ:

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, եւ նա այնտեղ է իր կալանքը կրում: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա ցուցմունք է տվել շատ կարճ ու հայտնել, որ դեպքի հետ կապ չունի, ու նա որեւէ առնչություն չունի կատարվածի հետ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս շատ լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ, ու երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին, եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ ահա սպանություն կատարողներն դեռ փնտրվում են:




Լրահոս