Armenian text to speach

Խանութներում հին հավկիթներ են վաճառվում. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած վերջերս շատ բարձրաձայնվեց ժամկետանց հավկիթի վաճառքի մասին, այնուամենայնիվ խնդիրը դեռ չի լուծվել։

Նույնիսկ փորձ չի արվում այն լուծել։ Հայաստանում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը։ Իսկ երեկ  «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղնախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես դադարեցվել էր հավկիթի ներկրումը, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանում արտադրվող ձվի վաճառքին։ Փաստորեն դադարը երկու շաբաթով է եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս