ԱՄՆ դեսպանը` Քեսաբի դեպքերի մասին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ անդրադառնալով  ՄԱԿ-ում ՀՀ-ի աջակցությանը ՌԴ-ին, նաեւ այն հարցին, թե ինչ դիրքորոշում կընդունի աշխարհը ՀՀ նկատմամբ՝ ասաց. «Մենք, իհարկե, աջակցում ենք ՄԱԿ-ի երեկվա որոշումը, եւ Վաշինգտոնը բազմիցս այդ մասին հայտարարություններ արել է։ Մենք աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հարցը խաղաղ լուծենք», ապա հավելեց, որ ԱՄՆ-ն կշարունակի, իհարկե ՀՀ հետ համագործակցել այս հարցով՝ բանակցությունները կշարունակվեն։

Անդրադառնալով  վերջին օրերին Քեսաբի հարձակումներին եւ այնտեղ հայաթափմանը՝ դեսպանը նշեց. «Վաշինգտոնն այդ մասին նույնպես հայտարարություն արել է. մենք շատ մտահոգված ենք բոլոր այն խոտաններով, որոնք տեղի են ունենում ամբողջ Սիրիայի տարածքում՝ ներառյալ այն ամենը, ինչ կատարվում է փոքրամասնությունների նկատմամբ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս