ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, ձեռքերը ոլորած տանում Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես են իրավապահները ձերբակալում քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին:

ArmLur.am-ը հայտնել էր, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, եւ նա այնտեղ է իր կալանքը կրում: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա ցուցմունք է տվել շատ կարճ ու հայտնել, որ դեպքի հետ կապ չունի, ու նա որեւէ առնչություն չունի կատարվածի հետ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

Քնար Մանուկյան




Լրահոս