ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կարող են բանակցել հրադադարի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը կարծում է, որ նույնիսկ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իսրայելը և պաղեստինյան շարժումը կկարողանան հրադադարի շուրջ համաձայնության գալ, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք դեռ հավատում ենք, նույնիսկ Հանիեի սպանության մասին հաղորդումներից հետո, որ հրադադարի մասին համաձայնագիրը դեռ հնարավոր է, որ բանակցությունները դեռ հնարավոր են, և մենք կաշխատենք դրա ուղղությամբ», – ասել է Քիրբին CNN-ի եթերում՝ հավելելով, որ Վաշինգտոնում հույս ունեն, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կկարողանում հարթել բանակցային գործընթացում դիրքորոշումների տարաձայնությունը:




Լրահոս