
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը տարածաշրջանում ռազմական էսկալացիայի բարձր ռիսկերի պատճառով կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով Իրանում գտնվող Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ լքել երկիրը»,- ասված է հայտարարության մեջ:
Իշխանությունները նաև հիշեցրել են, որ Ֆրանսիայի քաղաքացիներին ի սկզբանե խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց։
Նախօրեին նախարարությունը նույն պատճառներով կոչ էր արել մարդկանց զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։