ԱՄՆ-ը լրացուցիչ նավեր և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը և Իսրայելին, ինչպես նաև ամրապնդում է հակահրթիռային պաշտպանութունը:
Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհի ձևակերպմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ նվազեցնելու Իրանի, նրա գործընկերների և Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող ուժերի կողմից տարածաշրջանում էսկալացիա հրահրելու հավանականությունը: Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը նման որոշում է կայացրել ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի՝ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: