
Ուզբեկստանում ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ–մայոր Տուրսինհան Խուդայբերգենովը։ Տաշքենդում ձերբակալվել է նաեւ Ուզբեկստանի նախագահի նախկին խորհրդական Ռավշան Մուխիտդինովը, որը պաշտոնանկ էր արվել ընթացիկ տարվա սեպտեմբերին։Ձերբակալությունների պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։