
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցից տեղեկանում ենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հարևան Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։
2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387․691 մարդ։ Այսինքն 2023 թվականի հետ համեմատած 2․4 տոկոսով (9 425 հազար) քիչ է նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից (623 972 հազար մարդ կամ +7․1 տոկոս) և Ռուսաստանից (527 519 հազար մարդ կամ -8․7 տոկոս) ժամանած այցելուները։
Էմմա Միքայելյան