Տրանսգենդե՞ր, թե՞ կին. ի՞նչն էր օլիմպիական սկանդալի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական խաղերում սկանդալային դեպքերից հետո նոր իրադարձություններ են զարգանում։ Բանն այն է, որ իտալացի բռնցքամարտիկ Անժելա Կարինին հրաժարվել է Օլիմպիական խաղերում իր մենամարտը շարունակել ալժիրցի տրանսգենդեր (սեռախեղված) Իման Խելիֆի դեմ:

Ավելի ուշ այս դեպքից հետո միջազգային մամուլը գրել է, որ Խելիֆը միշտ հանդես է եկել կանանց դիվիզիոնում և միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից ճանաչվել է որպես կին մարզուհի։

«Ալժիրցի բռնցքամարտիկը ծնվել է իգական սեռի ներկայացուցիչ, գրանցվել է իգական սեռի պես, ապրել է որպես իգական սեռի կին, բռնցքամարտիկ է եղել, ունի իգական անձնագիր»,- ուրբաթ օրն ասել է ՄՕԿ-ի խոսնակ Մարկ Ադամսը։

ՄՕԿ-ի խոսնակը նաև նշել է, որ եղել է շփոթություն, քանի-որ այս ամենը տրանսգենդերային դեպք չէ և եղել է որոշակի շփոթություն, որ ինչ-որ կերպ տղամարդը կռվում է կնոջ հետ:

Ինչը վերաբերում է Իման Խելիֆին, նա էլ իր հերթին ասել է.

«Թույլ մի տվեք, որ խոչընդոտները ձեր ճանապարհին հայտնվեն, դիմադրեք ցանկացած խոչընդոտի և հաղթահարեք դրանք։ Իմ երազանքն է ոսկե մեդալ նվաճել»։

Նշենք, որ իտալուհին, ով կարծել է, թե մրցակիցը տրանսգենդեր է, խաղը դադարեցրել է և հայտարարել, որ չի կարող մրցել, քանի որ ցավեր ունի, իսկ ավելի ուշ, երբ ռինգում մրցավարը որպես հաղթանակի նշան բարձրացրել է ալժիրցի Իման Խելիֆի ձեռքը, իտալուհին բղավել է, որ այդ ամենն անարդար է։

Չնայած վերը նշվածին, իտալուհին հետո հայտարարել է, որ մենամարտից հրաժարվելը հասուն քայլ էր, բայց նա նաև ափսոսանք է հայտնել, որ դրանից հետո ձեռք չի սեղմել Խելիֆի հետ:

Վերջինս նաև հավելել է, որ եթե նորից հանդիպի Խելիֆին, «կգրկեր նրան»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս