ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 3-ի գիշերը ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ  36 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռոստովի մարզում, 17-ը՝ Օրյոլի, 9-ը՝ Բելգորոդի, 8-ը՝ Կուրսկի, 2-ը՝ Ռյազանի և մեկական՝ Վորոնեժի շրջանում, Կրասնոդարի երկրամասում և Ազովի ծովում:

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը նշել է, որ մարզի վրա հարձակվել է 55 անօդաչու թռչող սարք: Նրա խոսքով՝  Կամենսկի և Մորոզովսկի շրջաններում վնասվել են պահեստային օբյեկտներ, տուժածներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իր հերթին հաստատել է Մորոզովսկի օդանավակայանին հասցված հարվածների մասին լուրերը։ «Արձանագրվել է զինամթերքի պահեստներ, որտեղ պահվում էին, մասնավորապես, կառավարվող ավիացիոն ռումբեր։ Հակառակորդի ՀՕՊ միջոցների և ավիացիոն տեխնիկայի խոցման մասին տեղեկատվությունը ճշտվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում ասվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթաբազայի վրա, այդ թվում՝ Ռոստովի մարզում, Ինչպես նաև Բելգորոդում և Կուրսկում։

Օրյոլի մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ երկու դրոններ հարվածել են Բոլխովսկու միկրոշրջանում գտնվող բնակելի շենքին, որի հետևանքով մեկ մարդ տուժել է։

 




Լրահոս