Սեպտեմբերի 3-7-ը Նորվեգիայի Սթավանգեր քաղաք կգործուղվեն ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Լիլիթ Մինասյանը:
ՔՊ-ականները կմասնակցեն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպման աշխատանքներին:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին: