
Իրանի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» զինված խմբավորման պատասխանը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններին կլինի արագ և կոշտ։
Այս մասին The Wall Street Journal-ին ասել է իրանցի դիվանագետը, ով ցանկացել է մնալ անանուն։
«Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը», – հայտարարել է լրատվամիջոցի զրուցակիցը: