Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորական է զոհվել, ուժային կառույցների ևս 120 աշխատակից վիրավորվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Երկրի ղեկավարը նշել է, որ անկարգությունների ընթացքում վնաս է հասցվել հիվանդանոցներին, համալսարաններին և հասարակական տրանսպորտին:
Մադուրոն հավաստիացրել է, որ իրավապահ մարմիններն անպայման կբացահայտեն և պատասխանատվության կենթարկեն յուրաքանչյուրին, ով ուժայինների զոհվելու և վիրավորվելու պատճառ է դարձել: