Սեպտեմբերի 4-ին մեծ հավաք է լինելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Մարտունիում լրագրողների հետ զրույցում ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Հավաքի ընթացքում կուղենշենք արդեն, թե ինչ ճանապարհով ենք մենք ընթանում, որքան հնարավոր է տեղեկատվության իմաստով մանրամասներ փոխանցել: Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը։ Մենք բոլորս գործիքներ ենք թե՛ Աստծո, թե՛ մեր պատմության ձեռքին։ Իմ ամբողջ զգացումը, ապրումն այն է, որ երբ Աստված կանչի՝ հեռանալու այս կյանքից, ասեմ՝ Տեր Աստված, ինչ որ տվել ես ինձ, ավելիով Քեզ եմ վերադարձնում։ Օրհնված գնամ այս կյանքից, ոչ թե նզովված, խեղճ վիճակում․ ուրիշ մտածում այս կյանքում չունեմ ես»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաեւ հավելում է, որ պետք է գնահատել ժողովրդին, որն այսքան հալածանքներից հետո չի ընկրկում:
«Մեր պայքարն այլընտարանք չունի, պետք է հաղթենք, որ կոտրենք այս կորուստների շղթան»,-ասաց նա: