Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ համայնքի աղբի խնդիրը լուծվելու փոխարեն ավելի մեծ թափ է առնում։
ArmLur.am-ին հաճախ են տեղի բնակիչներից ահազանգում, որ աղբատար մեքենաներ չեն գործում Սարի թաղում։
ArmLur.am-ին կրկին ահազանգում են, որ այս անգամ Սարի թաղի մի քանի փողոցներից հեռացրել են աղբամանները, շատերն աղբը գցելու համար ստիպված են երկար ճանապարհ անցնել, շատ բնակիչներ էլ ստիպված են աղբը թողնել այնտեղ, որտեղ նախկինում կային աղբամանները։ Արդյունքում Սարի թաղը գնալով նմանվում է աղբանոցի։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի աղբահանության և սանիտերական մաքրման հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի հետ։ Վերջինս ասաց, որ տվյալ երկու հատվածներից աղբամանները հեռացվել են բողոքի հետևանքով, իսկ աղբատար մեքենաներն ամեն օր այցելում են Սարի թաղ։
Էմմա Մարտիրոսյան