
Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Էլ-Բուզուրիա շրջանում սպանել են «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատար Ալի Նազիհ Աբդուլ Ալիին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի բանակը։
«Հեզբոլլահ»-ը հաստատել է զինվորականի սպանության լուրը՝ նշելով, որ 40-ամյա Ալի Նազիհ Աբդուլ Ալին Լիբանանի հարավում գտնվող Այթիթ քաղաքից էր։