ԲՀԿ-ական գյուղապետին պատկանող խաղատունն անօրինական է. «Հրապարակ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում հայտնի փոփոխությունից հետո էլ չի փակվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի «222» խաղատունը, որը պատկանում է գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Կամո Կակոյանին, բայց որը չի համապատասխանում օրենքի պահանջներին։

Հիշեցնենք, ըստ օրենքում կատարված փոփոխության, 2014թ. հունվարի 1-ից Երևանում և հարակից տարածքներում կարող են գործել բացառապես 100 մլն դոլարից ավելի ներդրում ունեցող խաղատները, իսկ Խարբերդինը շատ հեռու է այս չափանիշներից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս