
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրոմը երեկ հայտարարել է, որ երկիրը որոշել է ժամանակավորապես փակել իր դեսպանատունը Լիբանանում՝ Բեյրութում՝ անվտանգության իրավիճակով պայմանավորված։ Տեղեկությունը փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նա ասել է, որ Բեյրութում գտնվող դիվանագետները ժամանակավորապես կտեղափոխվեն Կիպրոս: