Իտալիայի լողափերից մեկում կայծակի հարվածից տուժածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Աբրուցո շրջանում առնվազն երեք կին տուժել են լողափում կայծակի հարվածից։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Տերամո նահանգի Ալբա Ադրիատիկա քաղաքում։ Հաղորդվում է, որ կանայք եղել են ջրի մեջ, երբ կայծակը հարվածել է։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ առկա տվյալների՝ տուժածներից երկուսը Իտալիայի քաղաքացիներ են, եւս մեկը՝ ֆրանսիացի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




Լրահոս