
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի շտաբը շաբաթ օրը հայտարարեց իր անհամաձայնության մասին հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ի բանավեճը Fox News-ում կազմակերպելու որոշման հետ և կոչ արեց նրան հարգել նախկին պայմանավորվածությունները:
«Նա պետք է դադարեցնի խաղերը և գա բանավեճի սեպտեմբերի 10-ին, ինչպես խոստացել էր։ Փոխնախագահը, այնուամենայնիվ, այնտեղ կլինի՝ օգտվելու ազգին փրայմ թայմում դիմելու հնարավորությունից», – նշված է հաղորդագության մեջ: