
Բեյրութում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից:
«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ցանկանում են լքել Լիբանանը, ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթը նախընտրելի երթուղով չէ: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք տուն վերադառնալու համար միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանություն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ: