ԵՊՀ-ում այս տարի սահմանված 2459 տեղից թափուր է մնացել միայն 38 տեղ․ ռեկտոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են 2024-2025 ուստարվա առկա ուսուցման բակալավրիատի ընդունելության արդյունքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԵՊՀ-ն դրական բոլոր ցուցանիշներով առաջատարն է ՀՀ բուհերի շարքում։ Մեզ համար հատկանշական է, որ այս տարի սահմանված 2459 տեղից թափուր է մնացել միայն 38 տեղ։ Այս արդյունքը վկայում է ԵՊՀ-ում գործող կրթական ծրագրերի բարձր պահանջարկի և դիմորդների շրջանում մեծ հետաքրքրության ու վստահության մասին: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էլ այս տարի ընդունվել է 181 դիմորդ։ Բարի գալուստ եմ մաղթում մեր բոլոր առաջինկուրսեցիներին»,- գրել է նա։




Լրահոս