Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և արժանացել ՕԽ արծաթե մեդալին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ է ունեցել և վաստակել 14,866 միավոր:
Հայ մարմնամարզիկների ելույթներին Փարիզում հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: