![](https://armlur.am/wp-content/uploads/2024/08/78800514_0_54_1600_955_640x0_80_0_0_fa1141cc0326c4dc9e177acde13a8078.jpg.webp)
Վատիկանը քննադատել է «Օլիմպիական խաղեր–2024»-ի բացման արարողության որոշ դրվագներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Տոնախմբություն» կոչվող դրվագում տրանսվեստիտ մոդելները հավաքվել էին սեղանի շուրջ` նմանակելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը։ Դրանից հետո էլ ԼԳԲՏ մոդելները քայլել են բեմով, պարող 2 տղամարդ էլ համբուրվել են, ևս 3-ն էլ թաքնվել սենյակում։ Այս համարն էլ նվիրված է եղել «ազատությանը և սիրուն»։
Հայտարարությունում նշվում է, որ Սուրբ աթոռը դժգոհ և վշտացած է միջոցառման ժամանակ ցուցադրված որոշ տեսարաններից։
«Ցավում ենք բազմաթիվ քրիստոնյաների և այլ կրոնների հավատացյալների հասցրած վիրավորանքի համար։ Հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը միավորվում է ընդհանուր արժեքների շուրջ, չպետք է լինի ոչ մի ակնարկ, որը ծաղրում է շատերի կրոնական համոզմունքները։ Խոսքիազատությունը, որը կասկածի տակ չի դրվում, սահմանափակվում է ուրիշների հանդեպ հարգանքով»,– ասված է հաղորդագրությունում։