
Score 90 պարբերականը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում:
Մխիթարյանը 34 տարեկանից բարձր ֆուտբոլիստների հավաքականում է հայտնվել այնպիսի հայտնի ֆուտբոլիստների կողքին, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Մանուել Նոյերը, Ռոբերտ Լևանդովսկին, Լուկա Մոդրիչը և Սերխիո Ռամոսը:
Նշենք, որ Score 90 պարբերականի Instagram-ի էջում ավելի քան երկու միլիոն հետևորդ կա։
