Այս պահին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անց է կացվում ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը:
Համաժողովը նվիրված է Հայաստան-Մաքսային միություն միավորման արդյունքում ի հայտ եկող մարտահրավերներին և հնարավորություններին:
Հենց նոր ժամանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջունելով ներկաներին, հրավիրեց նիստի հիմնական զեկուցողներին ` Տատյանա Վալովայային, Կարինե Մինասյանին, Շավարշ Քոչարյանին և Գագիկ Մինասյանին:
Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց Վարդան Արամյանը:
Ուղերձում մասնավորապես ասվում է, որ տնտեսական ինտեգրումը նպաստում է երկրի զարգացմանը, միաժամանակ ակնհայտ է, որ դա իր հետ նաև մարտահրավերներ է բերում:
Ուղերձում նշվում է, որ արդեն կա հստակ օրակարգ և ավելի քան 70 տոկոսն արդեն իրականացված է:
Հաջորդ քայլը հիմնական փաստաթղթերի ստորագրումն է: