
Գազայի հատվածում հակամարտության սրվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 39 հազար 583-ի, իսկ վիրավորներինը՝ 91 հազար 398-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 33 պաղեստինցի, վիրավորվել՝ 118-ը: