ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դաշնային դատարանը օգոստոսի 16-ին դատավարություն է նշանակել 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով։
Այս մասին ասվում է դատավոր Տանյա Չաթքենի՝ հրապարակած գրավոր հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ հանդիպումը կանցկացվի ստատուսային լսումների ձևաչափով, իսկ ամբաստանյալի ներկա գտնվելու պահանջը վերացվում է:
Գործը կասեցվել էր փետրվարին՝ մինչ վերաքննիչ դատարանը քննում էր, թե արդյոք Թրամփը անձեռնմխելի է իրավական հետապնդումից այն գործողությունների համար, որոնք նա կատարել է որպես նախագահ:
Հուլիսի 1-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփն ունի մասնակի անձեռնմխելիություն, որը վերաբերում է միայն ծառայողական պարտականություններից բխող գործողություններին։
Նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ մայրաքաղաքային շրջանային դատարանը գործի վերաբերյալ վերջնական որոշում չի ակնկալում։ Չաթքենը նախկինում մերժել էր գործը հետաձգելու Թրամփի փորձերը, սակայն Գերագույն դատարանի որոշումը խաթարել է դատավարության ժամանակացույցը:
«Դատարանը լրացուցիչ ժամկետներ կսահմանի 2024 թվականի օգոստոսի 16-ին կայանալիք ստատուսային լսումներից հետո»,- նշել է դատավորը։