Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականի առաջին կիսամյակում շարունակել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումների և մեդիա հրապարակումների ուսումնասիրությունը և պարզաբանումների տրամադրումը։
Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է ընդհանուր թվով 59 դիմում և մեդիա հրապարակում։ Ուսումնասիրված հրապարակումների ընդհանուր թիվը կազմել է 34, և 25 ուսումնասիորության համար հիմք են հանդիսացել այլ պետական մարմիններից և քաղաքացիներից ստացված դիմում-գրությունները։
Ուսումնասիրված դեպքերից 25-ը վերաբերել են անհամատեղելիության պահանջներին, 21-ը՝ շահերի բախման իրավիճակներին, 11-ը՝ վարքագծի կանոններին։ Երկու դեպքում ուսումնասիրության առարկան վերաբերել է նվերների ընդունման սահմանափակումներին։
2024 թվականի առաջին կիսամյակում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստացած տարբեր դիմում-գրություններից թվով 40-ի ուսումնասիրության արդյունքում դրանցում բարձրացված բովանդակությամբ պայմանավորված մասնավորապես, թվով 7 դիմումներ վերահասցեագրվել են տարբեր պետական մարմիններ, այդ թվում 3-ը՝ ՀՀ Գլխավոր դատախազություն, 2-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։
Էմմա Միքայելյան