Գլենդելի հայ ծաղկավաճառը իրեն մեղավոր չի ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլենդելի հայ ծաղկավաճառն ու նրա կինը իրենց մեղավոր չեն ճանաչել,- հաղորդում է Glendale news-press-ը: Վահիկ Ղուկասյանին եւ նրա կնոջը` Հիլդային, 14 կետից բաղկացած մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ ամուսիններն ազատ են արձակվել 700,000 դոլարի գրավի դիմաց: Նրանք չորեքշաբթի ներկայանալու են Գլենդելում Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան երաշխավորագիրը ներկայացնելու համար: Իշխանությունները չեն հետապնդել զույգի որդուն` Փիթր Ղուկասյանին, որի ավտոմեքենայում կային մեկ տասնյակի չափ բանակային քարտեր: Հիշեցնենք, որ Վահիկ Ղուկասյանը անցած շաբաթ ձերբակալվել էր Գլենդելում՝ իր տան մոտ, իր հաճախորդներից բանկային քարտերի ինֆորմացիա գողանալու համար: 




Լրահոս