Ուրբաթ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին կոչ է արել զորքը հետ քաշել Ուկրաինայի սահմաններից, հայտնում է Mail.Ru-ն:
Օբաման ընդգծել է Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտնել է Օբամային ուկրաինացի էքստրեմիստների կողմից իրականացվող «սարսափեցնող գործողությունների մասին»:
Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է լրագրողներին, որ Վլադիմիր Պուտինն իրեն հավաստիացրել է, թե մտադիր չէ հրաման տալ ուկրաինական տարածք ռուսական զորքի հետագա ներխուժման համար:
Ավելի վաղ նախագահ Օբաման ՍԻ ԲԻ Էս հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, թե «Ռուսաստանի գործողությունները կարող են Ուկրաինային վախեցնելու փորձ լինել, կամ էլ ցույց տալ, որ Ռուսաստանը պատրաստվում է հետագա քայլերին»: