Հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 4 444 արտակարգ դեպք․ կյանքից զրկվել է 147 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վիճակագրական կոմիտեից ստանում ենք 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցված տեխնածին արտակարգ դեպքերի ու տուժածների քանակական պատկերը։

Այսպիսով, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 1 933 դեպք, որոնց արդյունքում տուժել է 2 883 մարդ։
Տուժածներից 147-ը մահացել են, 2 736-ը՝ վիրավորվել։

Բնակելի շենքերում և շինություններում արձանագրվել է 311 հրդեհի դեպք, տուժել է 31 մարդ, մահացել՝ 13-ը։
Տրանսպորտներում հրդեհի բռնկման 256 դեպք է գրանցվել, վիրավորվել է 14 անձ, զոհեր չեն եել։
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերի քանակը նշված ժամանակահատվածում կազմել է 4 հազար 444 դեպք, որից 1 751-ը Երևանում։

Էմմա Միքայելյան 




Լրահոս