ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արտաշատի համայնքապետի օգնականը կալանավորվել է։
Տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին.
«Ի պատասխան Ձեր հարցմանը հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»։
Քնար Մանուկյան