Բանգլադեշի վարչապետը ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել:

BBC-ի տվյալով՝ վարչապետին տեղափոխող ուղղաթիռը մեկնել է Հնդկաստանի ուղղությամբ: Շեյխ Հասինայի հրաժարականից առաջ տեղեկություններ են տարածվել, որ հազարավոր ցուցարարներ գրոհել են մայրաքաղաք Դաքքայում գտնվող նրա նստավայրը:

Բանգլադեշում լայնածավալ բողոքի ցույցերը շարունակվում են հուլիսի սկզբից։ Ըստ ԶԼՄ-ների՝ ակցիայի մասնակիցները բողոքում են, որ պետական հատվածի աշխատատեղերի 30%-ը նախատեսված է 1971 թվականի պատերազմի վետերանների հարազատների համար, ինչի պատճառով նորավարտ ուսանողները դժվարությունների են բախվում պետական ծառայության անցնելիս: Ցույցերի ընթացքում քաղաքացիների և իրավապահների միջև բախումներ են եղել, կան հարյուրավոր տուժածներ:




Լրահոս