
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը։
WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։
Մինչև այս Ավանեսյանը ներկայացնում էր Ռուսաստանը։ Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։