
Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Նա մեղադրվում է «Պատրիոտ» այգու և ցուցահանդեսային կենտրոնի գործունեության համար հատկացված բյուջետային միջոցները յուրացնելու համար: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածով: Շեստերովի հետ ձերբակալվել է «Պատրիոտ» այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովը, նրան ուղարկել են մեկուսարան։
Շեստերովը վեցերորդ գեներալն է, որին ձերբակալել են՝ սկսած ապրիլի վերջից։