
Ադրբեջանը հարգում է միայն հայկական ծագում ունեցող անձանց Ղարաբաղ վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։