
Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել վրաերթ։ Այդ մասին, ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, ահազանգ է ստացել ժամը 19:45-ին։ Հաղորդվել է, որ կա տուժած, անհրաժեշտ է բժշկական օգնություն։Պարզվել է, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Վաչագան Երկնափեշյանը իր “Զիլ 130” մակնիշի 25 ՏՕ 276 պետհամարանիշով բեռնատարով վրաերթի է ենթարկել 1953թ. ծնված Գրիշա Նասիբյանին, ով տեղում մահացել է։